Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

Նոր բաժանմունք «Նաիրի» բժշկական կենտրոնում

Նոր բաժանմունք «Նաիրի» բժշկական կենտրոնում

Հայրենիքի համար ամեն մի նոր նախաձեռնում ֆրանսահայ բարեգործ բժիշկներ տեր և տիկին Գևորգ և Թամարա Աբգարյանները իրականացրել են պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով:

 

Լինելով Փարիզի Hopital Prive Nord Parision (Օպիտա Պրիվե) և Hopital Beajon (Օպիտա Բոժոն) անուն հանած մասնավոր հիվանդանոցների տնօրենն ու սեփականատերը, պարոն Աբգարյանն արդեն երկու տասնամյակից ավելի ձգտում է իր կլինիկաների բժշկական ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանի կլինիկաներում ներդնելով` ծառայություն մատուցել առողջության խնդիրներ ունեցող հայ ժողովրդին: 

 

Այսպիսի մի նախաձեռնությամբ էլ մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում նա հիմնադրեց քիմիաթերապիայի ժամանակակից բաժանմունք, որը համբավավոր բժիշկ-բարեգործը նվիրել է վաղամեռիկ կնոջ սուրբ հիշատակին: 

 

Բաժանմունքի բացման ժամանակ «Նաիրի» ժշկական կենտրոնի տնօրեն Նարինե Մամիկոնյանը կարևորեց այն հանգամանքին, որ մեր պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի և տևողության բարձրացման հիմնարար խնդիրներին` կիրառելով ԱՀԿ-ի միջազգային բժշկական համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձը և, իհարկե, Սփյուռք-Հայրենիք համագործակցության դրական դրսևորումները: 

 

Եվ, ներկայացնելով ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանին, տիկին Մամիկոնյանն իր երախտագիտությունն հայտնեց իրենց կլինիկայում նման անհրաժեշտ բաժանմունք հիմնադրելու առիթով: 

 

Պարոն Աբգարյանը նշեց, որ նմանատիպ առաքելություններով Հայաստան է այցելում 23 տարի շարունակ, սերտ կապեր են ստեղծված «Էրեբունի»,«Շենգավիթ» բժշկական կենտրոնների հետ: Ինչ վերաբերում է «Նաիրի» բժշկական կենտրոնում քիմիաթերապիայի բաժանմունք հիմնադրելու գաղափարին, նա խոստովանեց, որ դա կնոջ վերջին ցանկությունն է եղել: 

 

Պարոն Աբգարյանը փաստեց, որ արդեն մայիս ամսից բաժանմունքը պարբերաբար կընդունի քիմիաթերապիայի կարիք ունեցող քաղցկեղով հիվանդներին: Ընդ որում, բուժումը կիրականացվի բարեգործի վերոհիշյալ հիվանդանոցների ֆրանսիացի  փորձառու ուռուցքաբանների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: Պակաս կարևոր չեն լինի հիվանդների  համար ֆրանսիացի հայտնի ուռուցքաբան մասնագետների` պրոֆեսորներ Համելը, Բոազիսը, Շալմեն և այլոց խորհրդատվությունները: Ինտերնետային «օն-լայն» կապի միջոցով կվերահսկվի հիվանդների տվյալների փոխանակումը ֆրանսիացի գործընկերների հետ:

 

«Մեր նպատակն է, բաժանմունքի հիմնադրման շնորհիվ, հնարավորություն ընձեռել Մայր հայրենիքում եվրոպական չափանիշներին համապատասխան արդյունավետ քիմիաթերապիա իրականացնել: Կկիրառվեն արդիական տեխնոլոգիաներով հագեցած այնպիսի նորագույն ծառայություններ, ինչպիսիք են ցավի կառավարումը, հոգեբանական խորհրդատվությունը, ճիշտ սնվելու և կենսակերպի վերականգնումը: Բնական է, բարձրակարգ քիմիաթերապիան կիրականացվի նորագույն սարքավորումներով, հանգամանք, որ մեր հայրենակիցներին կյանքի երկարացման երաշխիքներ է խոստանում:  Բաժանմունքում հիվանդների բուժման աշխատանքները կիրականացնեն «Նաիրի» բժշկական կենտրոնի  վերականգնողական բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին և քիմիաթերապևտ Արմինե Զարգարյանը»,- նշեց պարոն Աբգարյանը:

 

Նա, միաժամանակ, հավաստիացրեց, որ առաջիկայում իրենց համագործակցությունը Հայաստանի կլինիկաների հետ կընդլայնվի, մտադիր են առավել մեծ ծավալներով քիմիաթերապիայի բաժանմունք բացել նաև ակադեմիկոս Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնում: 

 

Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հ.Գալստյանը բժիշկ Աբգարյանի քայլը համարելով հայրենանվեր նախաձեռնում, հույս հայտնեց, որ այդ բաժանմունքը ևս հագեցված կլինի վերջին սերնդի ուռուցքաբանական սարքավորումներով և դեղորայքով, որոնք հիվանդների բուժումը կդարձնեն առավել արդյունավետ: 

 

Այնուհետև քիմիաթերապիայի բաժանմունքի բացման կարմիր ժապավենը կտրելով «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենն ու նախաձեռնության հեղինակ Գևորգ Աբգարյանը շնորհանդեսի մասնակիցներին ծանոթացրին նորաբաց բաժանմունքին: 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ